Երեք պատճառ
- Բեռնախցիկը՝ մեթանի բալոնը 60–90 կգ է և զբաղեցնում է դրա կեսը. պրոպանի տորոիդալը պահեստային անվի տեղում է
- Վազքը՝ մեթանով 150–250 կմ մեկ լիցքով, պրոպանով 350–450
- Լիցքակայանները՝ պրոպանինը ամեն թաղամասում է
Ինչ է հանվում
Մեթանի բալոնը, բարձր ճնշման գիծը, մեթանի ռեդուկտորը և լիցքավորման գլխիկը։ Էլեկտրոնային բլոկն ու ինժեկտորները հաճախ մնում են, եթե Digitronic են և վիճակը լավ է՝ վերակարգավորվում են հեղուկ գազի համար։
Ինչ է դրվում
Պրոպանի բալոն (տորոիդալ կամ ցիլինդրական), մուլտիփական, գոլորշիացուցիչ ռեդուկտոր, ֆիլտրեր, ցածր ճնշման գիծ, լիցքավորման գլխիկ։ Հետո՝ հերմետիկության ստուգում և կարգավորում։
Ինչ արժե
Կախված է նրանից, թե ինչքանն է մնում։ Եթե բլոկն ու ինժեկտորները մնում են՝ բալոն 35 000-ից, ռեդուկտոր, մուլտիփական և աշխատանք։ Եթե ամբողջական նոր համակարգ է՝ ստանդարտ տեղադրման գին։ Ասեք մեքենան և հին համակարգը՝ կհաշվարկենք ճշգրիտ։
Հին բալոնը
Վավեր փորձարկումով մեթանի բալոնը կարելի է վաճառել կամ պահել. մենք այն վերադարձնում ենք ձեզ։ Ժամկետանցը ենթակա է ուտիլիզացիայի։
Ժամկետ
Մեկից երկու աշխատանքային օր՝ կախված նրանից, թե որքան է հին սարքավորումը հանելու աշխատանքը։