Գլխավոր / Անձնական տվյալների մշակման քաղաքականություն
Անձնական տվյալների մշակման քաղաքականություն
1. Մշակողը
Անձնական տվյալների մշակողն է DG Service (ԴԻՋԻՍԵՐՎԻ ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 01259135), գտնվելու վայրը՝ Երևան, Գուսան Շերամի 98/8, հեռ.՝ +374 55 27 88 01, էլ. փոստ՝ info@autogaz.am։
Մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։
2. Մշակվող տվյալների կազմը
Անուն, հեռախոսահամար, առաքման հասցե, ամրագրման ծառայությունը/օրը/ժամը, պատվերի բովանդակությունը։ Հատուկ կատեգորիայի տվյալներ չեն մշակվում։
3. Մշակման իրավական հիմքը և նպատակները
Հիմքը՝ ձեր համաձայնությունը, որը տրվում է կայքի ձևերը կամավոր լրացնելով, և ձեզ հետ կնքվող առուվաճառքի/ծառայության պայմանագրի կատարումը։
Նպատակները՝ պատվերների ընդունում և կատարում, առաքման կազմակերպում, այցերի ամրագրում, հետադարձ կապ, օրենքով պահանջվող հաշվառում։
4. Մշակման եղանակը և ժամկետը
Տվյալները մշակվում են ինչպես ավտոմատացված, այնպես էլ ոչ ավտոմատացված եղանակով, պահվում են պաշտպանված համակարգերում և ջնջվում կամ անանունացվում են մշակման նպատակների ավարտից հետո, եթե օրենքն ավելի երկար ժամկետ չի պահանջում։
5. Փոխանցումը
Տվյալները հասանելի են միայն մեր լիազորված աշխատակիցներին։ Երրորդ անձանց փոխանցում կատարվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում կամ ձեր համաձայնությամբ։
6. Տվյալների սուբյեկտի իրավունքները
Դուք իրավունք ունեք տեղեկանալ ձեր տվյալների մշակման մասին, պահանջել դրանց ճշգրտում, ուղեփակում կամ ոչնչացում, ինչպես նաև հետ կանչել համաձայնությունը՝ դիմելով info@autogaz.am կամ +374 55 27 88 01։ Դիմումները քննարկվում են օրենքով սահմանված ժամկետում։
Վերջին թարմացումը՝ 05.08.2026